top of page

Մարգարյան 6/2 փ., Երևան

Հեռ: +374 10 341774

Razmik Abrahamyan

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ռազնիկ Աբրահամյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 9 դոկտորական, 28 և ավելի թեկնածուական ատենախոսություն։ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհրդի և մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի նախագահն է։

Հիմնադիր տնօրեն

Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։

1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցության դիպլոմով։

 

1967-1971 թվականներին Վեդիում աշխատել է որպես բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, պոլիկլինիկայի վարիչ։

 

1971-1975 թվականներին սովորել և աշխատել է որպես բժիշկ մանկաբարձ-գինելոլոգ Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել դոցենտի կոչում, այնուհետև նույն ինստիտուտում պաշտպանել դոկտորական թեզը և ստացել պրոֆեսորի կոչում։

 

1975 թվականին նշանակվել և աշխատել է Հանրապետական հիվանդանոցի նորաբաց գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ։

 

1988 թվականին բաժանմունքը վերակազմավորվել է, և նա հիմնադրել է ՀՀ ԱՆ Հանրապետական ծննդատունը,

նշանակվել է գլխավոր բժիշկ։

 

1990 թվականին Հանրապետական ծննդատունը կազմավորվել է ՀՀ ԱՆ մանկաբարձա-գինեկոլոգիական ուսումնագիտա-բուժական համալիրի, այս բազայի վրա ստեղծել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը, և մրցույթով ընտրվել է ամբիոնի վարիչ։

 

1993 թվականին Ռ․ Աբրահամյանի ղեկավարած համալիրը վերանվանվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կոնտրոնի /ՊՄԳԿ/, իսկ հետագայում՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի։

 

1998 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Հիմնադրել է մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիան և ընտրվել նախագահ։

 

2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

 

2000 թվականին նրան շնորհվել է Երևանի Մխիթար Հերացու անվան մեդալ և Պետական Բժշկական Համալսարանի «Ոսկե Մեդալ», I աստիճանի շքանշան։

 

2002 թվականին շնորհվել է «Եվրամիություն XXI դար» նախագծի մրցանակ, «Մալթյան խաչ XXI դարի առաջնորդ» շքանշան, իսկ կենտրոնը՝ XXI դարի լավագույն հիմնարկի։

 

2002 թվականին ստացել է ՀՀ կառավարության դիպլոմ՝ Ծառայության բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների զգալի ներդրման համար։

 

2003 թվականին շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ Վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի գրքի համար։

 

2004 թվականին Կահիրեում ՄԱԿ-ի կոմիտեի կողմից վերարտադրողական առողջության ոլորտում զգալի ներդրման համար արժանացել է Համաշխարհային լիդերի կոչման։

 

2005 թվականին Ժնևում ընտրվել է ԱՀԿ-ի մարդու վերարտադրողականության հետազոտման քաղաքականության համակարգող կոմիտեի, այնուհետև՝ տարբեր խորհուրդների և ընկերությունների անդամ, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր։

 

2005 թվականին շնորհվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար։

 

2007 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ Հայկական բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ և արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար։

 

2009 թվականին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման։

 

2010-2013 թվականներին շնորհվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի «Առաջին աստիճանի շքանշան» և «Ոսկե մեդալ»՝ համալսարանի ուսումնական, գիտական  և կլինիկական գործում ցուցաբերած բացառիկ ավանդի և նշանակալի աջակցության համար։

 

2011 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել  է «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով» և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։

 

2013 թվականին «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթում ստացել է «Մարդու կյանք փրկած բացառիկ

վիրահատություն կատարելու համար» մրցանակ։

 

2014 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս։

 

2015 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից շնորհվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձր շքանշանը, Կոնդակ-898։

 

2016 թվականին Միջազգային ճանաչման համար ստացել է հատուկ մրցանակ։

 

2016-2017 թվականներին ՀՀ կառավարության մրցանակ որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդներ ներդնելու համար։

 

Բացի վերոհիշյալներից՝ տարբեր տարիներին պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով,

շնորհակալագրերով և դիպլոմներով։

Հանդիսանում է մի շարք միջազգային ակադեմիաների անդամ և բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական ու միջազգային գիտաժողովների։ Պարբերաբար կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Երևանում։

Հեղինակ է շուրջ 435 գիտական աշխատության, այդ թվում՝ 9 մենագրության, բժշկական համալսարանի ուսանողների և բժիշկների համար հայերեն լեզվով 5 գինեկոլոգիայի և մանկաբարձության դասագրքերի, միայն 2014-2018 թվականներին 25 ու ավելի ուղեցույցների։

ՄԵՐ ԹԻՄԸ

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ​​ինստիտուտի թիմը բաղկացած է հմուտ և փորձառու մասնագետներից և բուժաշխատողներից՝ նվիրված կանանց առողջությանը: 

WhatsApp Image 2024-07-02 at 16.35.59.jpeg

Լուսինե Ռազմիկի Աբրահամյան

Ընդհանուր բժշկական, կլինիկական, դեղորայքային ապահովման վարչական հարցերով ղեկավար- գլխավոր բժիշկ

WhatsApp Image 2024-07-02 at 16.45.01.jpeg

Դրամփյան Արա Ֆրիքսի

Գինեկոլոգիական էնդոսկոպիայի բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.51.28.jpeg

Քեյան Ռուզաննա Սարգսի

Հղիության ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունք

WhatsApp Image 2024-07-02 at 16.56.31.jpeg

Ջերջերյան Արշակ Սարգսի

Նորածնային ծառայության գծով փոխտնօրեն

WhatsApp Image 2024-07-03 at 14.47.52.jpeg

Վահան Վլադիմիրի Վարդապետյան 

Վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.41.07.jpeg

Վրույր Ֆելիքսի Գրիգորյան

Բուժական գծով փոխտնօրեն- կլինիկայի ղեկավար

WhatsApp Image 2024-07-02 at 16.47.51.jpeg

Սոնա Գուրգենի Խաչատրյան

1-ին մանկաբարձական, բարձր ռիսկի հղիների և ծննդաբերների բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.52.34.jpeg

Պապիկյան Նունե Նորայրի

Ծննդաբերական բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.57.51.jpeg

Ասրյան Նունե Ստեփանի

Առաջնային բուժօգնության բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-03 at 14.50.33.jpeg

Գոհար Ռազմիկի Աբրահամյան

Հոսպիտալացման ծառայության ղեկավար-ընդունարանի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.42.53.jpeg

Վահե Միքայելի Գյուլխասյան

Օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.49.03.jpeg

Շարբաթյան Աղասի Աշոտի

2-րդ մանկաբարձական բաժանմունքի վարիչ

WhatsApp Image 2024-07-02 at 16.54.28.jpeg

Մարդոյան Նունե Կառլենի

Ամբուլատոր պոլոկլինիկական ծառայության ղեկավար- փոխտնօրեն

DSCF4876 копия.jpg

Ռուզաննա Ռազմիկի Աբրահամյան

Ուլտրաձայնային ախտորոշման ծառայության ղեկավար

WhatsApp Image 2024-07-03 at 21.06.46.jpeg

Կարինե Գեորգիի Պետրոսյան

Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և հետվիրահատական բաժանմունքի վարիչ

ՀԱՍՑԵ

Մարգարյան 6/2 փ., Երևան

Հեռ: +374 10 341774

Աշխ. ժամեր

Երկ - Կր: 24 ժամ

Գնացուցակ

Բաժանորդագրություն

Շնորհակալություն!

  • Instagram

© 2024 by POG. All Rights Reserved.

bottom of page